Ամերիկյան օդերևութաբանական ծառայությունն ահազանգում է. Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմուտքում նոր փոթորիկ է ձևավորվել։ Այն ստացել է «Նիկոլ» անունը. սա Ատլանտյան օվկիանոսի փոթորիկների սեզոնի տասնչորսերորդ փոթորիկն է այս տարի (սեզոնն ավարտվում է այս ամիս): Հինգշաբթի առավոտյան մոտ 345,000 տուն և ձեռնարկություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի այն բանից հետո, երբ փոթորիկը հասել է Վերո լողափից հարավ:
Ֆլորիդայի 67 շրջաններից 45-ում արտակարգ դրություն է հայտարարվել։ Կասեցվել են որոշ օդանավակայանների, դպրոցների, քոլեջների և համալսարանների աշխատանքը: Փոթորիկի հետևանքով մահացել են առնվազն 2 մարդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել