Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման շուրջ խիստ նախնական պայմանավորվածության տապալումից հետո Արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները շարունակվում են։ Եվ այս համատեքստում ուշագրավ է, որ առաջիկայում կայանալու է Փաշինյան-Ալիև նոր հանդիպում, որն, ըստ էության, լինելու է առանց օրակարգի։
Մինչ Փաշինյան-Ալիև հանդիպման կայանալը Բաքուն փորձում է նոր ուղիներ փնտրել բանակցությունները ձախողելու և ռազմական ուժի դիմելու համար։ Եվ պատահական չէ, որ Մամեդյարովը խնդրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին հարց հղել ՀՀ իշխանություններին. «Մենք մեր ժողովուրդներին պատրաստելու ենք խաղաղությա՞ն, թե՞ այլ ուղղությամբ»:
Անհասկանալի է, թե ինչո՞ւ այս պայմաններում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները չեն դառնում բանակցությունների օրակարգի առարկա, որով Ադրբեջանը նախ և առաջ պետք է վճարի Ապրիլյան պատերազմի սանձազերծման համար։