Մինչ Հայաստանում զբաղված ենք ներքաղաքական խնդիրներով, Ադրբեջանը նոր ռազմատենչ և ապակառուցողական հայտարարություններով է հանդես գալիս: Արցախին բարձր ինքնավարություն տրամադրելու մասին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությանը հետևեց Real TV-ին տված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազույցը, որում նա հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ալիևը հավելել է նաև, որ այժմ աշխարհում իշխող է դառնում ուժի գործոնը՝ «ով ուժեղ է, նա էլ իրավացի է»: Դրանից հետո Ալիևն այցելել է Բեյլագան, որտեղ կենտրոնացած են Ադրբեջանի զինված ուժերի Բարդայի կորպուսի ստորաբաժանումները:
Կարծում եմ՝ պատահական չէ, որ ադրբեջանական կողմը ազդակներ է փոխանցում հենց մյունխենյան անվտանգության համաժողովի նախօրեին, քանի որ համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, իսկ դրանից հետո, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, կազմակերպվելու է նաև Փաշինյան-Ալիև հանդիպումը: Ադրբեջանը բանակցություններից առաջ փորձում է մաքսիմալիստական մոտեցում որդեգրել, որպեսզի բանակցությունների սեղանի շուրջ թելադրի իր նախապայմանները: Սակայն մյուս կողմից Բաքուն, գիտակցելով, որ բանակցությունների ժամանակ իրենց չի հաջողվելու միակողմանի զիջումներ կորզել, հիմքեր է նախապատրաստում սահմանային լարվածության նոր ալիք սկսելու համար:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2016315321770808&set=a.646614325407588&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել