Տեսուչ Նարակոթ, Թոմի և Թամփենս Բերեսֆորդներ, Փարքեր Թայն, Գնդապետ Ռեյս, Էրքյուլ Պուարո և Տիկին Մարփլ․ սրանք այն բոլոր հերոսներն են, ովքեր ճանաչված են դարձրել Ագաթա Քրիստիին։ Այս հնարամիտ խուզարկուներն ամբողջ աշխարհով մեկ տեղ են գտել միլիարդավոր գրապահարաններում։

  1. Կա ասացվածք, որ մահացածի ետևից խոսում են կա՛մ լավը, կամ էլ ոչինչ։ Իմ կարծիքով՝ դա հիմարություն է։ Ճշմարտությունը միշտ էլ ճշմարտություն կմնա։ Պետք է զերծ մնալ կենդանի մարդկանց մասին խոսելիս։ Ի տարբերություն մահացածների՝ նրանք հնարավոր է՝ վիրավորվեն։
  2. Երջանիկ մարդիկ հաջողության չեն հասնում, նրանք այնքան համերաշխ են իրենց հետ, որ ոչ մի ուրիշ բան նրանց չի հետաքրքրում։
  3. Երբեք մի վերադարձեք այնտեղ, որտեղ երջանիկ եք եղել։ Քանի դեռ չեք վերադարձել, ձեր հիշողության մեջ ամեն ինչ կենդանի է մնում։ Եթե դուք նորից այնտեղ եք հայտնվում, ամեն ինչ քանդվում է։
  4. Կյանքում ամենամեծ երջանկությունը մանկությունն է։
  5. Երբեք մի արեք այն, ինչը ձեր փոխարեն կարող են անել ուրիշները։
  6. Խոսակցությունները ստեղծվել են, որպեսզի խանգարեն մտածելուն։
  7. Բոլոր դժբախտությունների պատճառը գումարն է կամ դրա բացակայությունը։
  8. Կանայք անգիտակցաբար նկատում են հազարավոր մանրուքներ, անգիտակցաբար համադրում են դրանք և դա անվանում ինտուիցիա։
  9. Նա, ով արդարանում է, մեղադրում է ինքն իրեն։
  10. Խելացի մարդն իր ենթադրությունները գաղտնի է պահում։
  11. Ոչինչ այնքան չի ձանձրացնում, որքան նվիրվածությունը։
  12. Ձանձրալի է, երբ մարդը միշտ ճիշտ է լինում։
  13. Տարօրինակ է․ կանայք սիրուց գեղեցկանում են, իսկ տղամարդիկ նմանվում են հիվանդ ոչխարների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել