Հունվարի 22-ին Քեյթ Միդլթոնն այցելել է Family Action կազմակերպության կենտրոն, որն աջակցում է անապահով ընտանիքներին և «ռիսկային տարիքի» երեխաներին: Քեյթն անկեղծորեն խոսել է երեխաների ծնողների և խնամակալների հետ: Նա խոստովանել է, որ չնայած օգնականների ներկայությանը, նրան, որպես մայր, երբեմն շատ դժվար է լինում:

«Դա շատ դժվար է: Երեխայի կյանքի առաջին տարում ձեզ բոլորն աջակցում են, իսկ հետո մնում եք մենակ: Եվ ամեն անգամ դա պայքար է»,- իր զգացողությունների մասին պատմել է դքսուհին:

Քեյթի հետ հանդիպումից հետո նրա զրուցակիցները լրագրողներին պատմել են իրենց տպավորությունների մասին: Շատերը խոստովանել են, որ սկզբում շատ հուզված են եղել, սակայն, երբ Քեյթը նստել է իրենց կողքին, նրա «արքայական լուսապսակը» պարզապես անհետացել է: Զրույցի մասնակիցները նշել են, որ Քեյթի հետ շփումը շատ հեշտ ու հաճելի է եղել:

Քեյթ Միդլթոնը հաճախ է շփվում Միացյալ Թագավորության սովորական բնակիչների հետ: Նա պատրաստակամորեն պատասխանում է երկրպագուների հարցերին և իրեն բավականին անկաշկանդ է պահում: Բացի այդ, երբեմն նա այցելում է ամենահասարակ և ոչ թանկ խանութներ՝ երեխաների հետ գնումներ կատարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել