Պալատում, որտեղ ապրում է Եղիսաբեթ թագուհին, հսկայական քանակությամբ սենյակներ կան։ 1992 թ. Վինդզորյան պալատը խիստ տուժեց հրդեհից, սակայն եթե չլիներ այդ հրդեհը, ոչ ոք չէր իմանա, որ այնտեղ գաղտնի սենյակ գոյություն ունի։

Հրդեհից հետո վերանորոգման ժամանակ մի սենյակ հայտնաբերվեց, որը գտնվում է Եղիսաբեթ թագուհու ննջասենյակի կողքին։ Սակայն նախկինում կատարված վերանորոգումների ժամանակ այդ սենյակի մուտքը փակվել էր, հետևաբար այնտեղ մտնելն անհնար էր։

Արքայազն Ֆիլիպն անձամբ էր վերանորոգմամբ զբաղվել. աշխատանքը բարդ էր և զբաղեցրել է 5 տարի։ Ֆինանսական միջոցներ ևս շատ են ծախսվել՝ 37 միլիոն ֆունտ։ Ծախսերը կոմպենսացնելու համար վերանորոգումից հետո Բուքինգհեմյան պալատի դռները բացվեցին զբոսաշրջիկների համար։ Քանի որ հենց արքայազն Ֆիլիպն էր ղեկավարում աշխատանքները, նա որոշեց հաճելի անակնկալ անել իր սիրելիին։

Եղիսաբեթ թագուհու ննջասենյակի կողքին հայտնվեց մատուռ՝ զոհասեղանով, սրբապատկերներով և կամարակապ առաստաղով։ Այժմ կարիք չկար հագուստը փոխելու՝ աղոթելու համար։ Նա մատուռում միայնակ էր, առանց կողմնակի անձանց, որոնք մշտապես շրջապատում են նրան։ Թագուհին զարմացած էր և շատ էր հավանել նվերը։ Երբ արքայազն Ֆիլիպը մահացավ, Եղիսաբեթն այնպես արեց, որ ամուսնու մարմինը մինչ հուղարկավորությունը գտնվի այդ փոքրիկ մատուռում, և նրա հետ անցկացրեց այդ ժամերը։

Վինդզորյան պալատում մի քանի այլ սենյակներ ևս կան, որոնք գաղտնի են պահվում։ Օրինակ՝ գաղտնի ուղի գոյություն ունի, որը նախատեսված է արտակարգ իրավիճակների ժամանակ պալատից աննկատ դուրս գալու համար։ Այդ ելքով կարող են անցնել նաև զինվորականները՝ անհրաժեշտության դեպքում։ Այդ գաղտնի ուղին գոյություն ունի շատ վաղուց՝ 13-րդ հարյուրամյակից, և մինչ օրս բացարձակապես փոփոխությունների չի ենթարկվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել