Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքում գործում են այնպիսի արտասովոր կանոններ, որոնց մասին անգամ ֆանտազյորները պատկերացում կազմել չեն կարող։
Ինքնագրեր տալ
Կինոաստղերը, նկարիչները, երաժիշտներն ու այլ հայտնիներ անմիջապես հարմարվում են այն փաստին, որ նրանցից յուրաքանչյուր վայրում և յուրաքանչյուր ժամանակ հնարավոր է ինքնագիր ուզեն։ Սակայն Քեյթը, չնայած որ մեծ հայտնիություն ունի ողջ աշխարհում, երբևէ ցանկացողներին ինքնագիր չի հանձնում։
Պատճառն ամենևին սնոբիզմը չէ․ արքայական ընտանիքը պարզապես վախենում է, որ դքսուհու ստորագրությունը կկրկնօրինակեն և հետագայում կօգտագործեն խարդախություններ կատարելու համար։
Ուտել թագուհուց հետո
Այս կանոնը, բնականաբար, թղթին հանձնված չէ, սակայն սնունդ ընդունելու ժամանակ վերաբերվում է ոչ միայն Քեյթին, սյլև արքայական ընտանիքի մյուս անդամներին։ Եթե Եղիսաբեթ թագուհին արդեն ավարտել է և մի կողմ դրել սպասքը, ապա նման կերպ պետք է վարվեն նաև մյուսները։ Այս կանոնը գործում է միայն ընդհանուր ճաշերի ժամանակ։
«Մոնոպոլիա» խաղալ
Հայտնի Մոնոպոլիա խաղը մինչ օրս շարունակում է դասական ժամանցային զբաղմունք մնալ մարդկանց համար։ Սակայն դքսուհին նման խաղեր, ի տարբերություն հազարավոր այլ բրիտանացիների, խաղալ չի կարող։
Թագուհին կարծում է, որ ընտանիքի անդամները խաղի ընթացքում չարանում են, ավեի դաժան ու ազարտային դառնում, այդ իսկ պատճառով արգելում է բոլորին նման խաղեր խաղալ։