Արքայազն Հարրին, տեղեկանալով հոր՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ Երրորդի մոտ քաղցկեղի ախտորոշման մասին, Կալիֆոռնիայից կվերադառնա Միացյալ Թագավորություն:
Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, նա կվերադառնա միայնակ՝ առանց կնոջ ու երեխաների, ինչի մասին հայտնել է արքայազնին մոտ աղբյուրը:
Հայտնի չէ, թե Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո նա որտեղ կապրի. թագավորական կալվածքներից որևէ մեկում մնալու համար անհրաժեշտ է Բուքինգհեմյան պալատի թույլտվությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել