Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովն ապրիլի 2-ին համերգով հանդես կգա Երևանում:  Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը մեր երկրում կներկայացնի իր «Ես և դու» համերգային ծրագիրը:

Ստաս Միխայլովի յուրաքանչյուր ելույթ նման չէ նախորդին: Նրա երգացանկը բավականին ընդարձակ է, ընդգրկում է լիրիկական երգերից մինչև պարային ստեղծագործություններ: Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ՝ նոր կերպարով։ Համերգի ժամանակ կհնչեն ոչ միայն հիթեր, այլև արտիստի տրամադրությունն ու ներաշխարհն արտացոլող նոր ստեղծագործություններ։

Ի դեպ, Ստաս Միխայլովն առաջին անգամ չէ Հայաստանում: Նա արդեն իսկ ելույթ է ունեցել երկու անգամ: Ապրիլի 2-ին արտիստի՝ թվով 3-րդ համերգն է լինելու մեր երկրում։

1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել