Նիկոլը, դատելով ամենայնից, ՀՀ-ում Իրանի դեսպանի կոշտ հայտարարություններից հետևություններ, այնուամենայնիվ, արել է. Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույց անող հակաիշխանական ցուցարարներին ոստիկանները թույլ չեն տվել դեպի Կապույտ մզկիթ շարժվել, ավելին՝ մի քանիսին բերման են ենթարկել, այդ թվում՝ լիդերին: Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ ցուցարարները դադարեցնեն ակցիան դեսպանատան դիմաց, հակառակ դեպքում ուժ կկիրառեն և հատուկ միջոցներ:

Նիկոլը, փաստորեն, միայն կոշտ ու կոպիտ խոսքն է հասկանում, ինչը թերևս կրթության պակասի հետևանք է: Ըստ երևույթին՝ Նիկոլն իր իշխանության համար սպառնալիք է տեսել. Իրանի նման երկրի հետ չի կարելի կատակել այն էլ մի դեպքում, երբ իշխանությունդ «մազից է կախված», երկիրդ էլ՝ Մեհրիբանի ստինքներից: Իրանցիները, ըստ երևույթին, հասկացրել են, որ եթե Նիկոլը չդադարի դեմոկրատիա «տռռցնել», կարող է այնպիսի խնդիրների բախվել, որ քիչ չի թվա անգամ «Էրատոյին»:

Մնում է հասկանալ, թե ինչպես է իրանցի ցուցարարների նկատմամբ կոշտ վերաբերմունք ցուցաբերած Նիկոլը արդարանալու ամերիկացիների առաջ, որոնց՝ ՔՊ-ական իշխանության պահպանման հարցում ունեցած կարևորագույն դերակատարության ու հակաիրանական ծրագրերի մասին հայտն է բոլորին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել