Hraparak.am-ը գրում է.

Դեկտեմբերի 6-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, պետք է կայանար Տիմատիի մենահամերգը, սակայն այն չեղարկվել է։

Համերգի կազմակերպիչ Prime Production-ի տարածած հայատարարության մեջ նշված է․ «Սիրելի ընկերներ, ցավով տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների և Տիմատիի որոշմամբ, մի շարք տեխնիկական և անկառավարելի խնդիրների պատճառով մենահամերգը տեղափոխվում է մյուս տարի։ Տիմատին կվերադառնա 2020 թվականին նոր ծրագրով և իր նոր ձայնասկավառակի շնորհանդեսով: Անհարմարություններ չպատճառելու նպատակով բոլոր գնված տոմսերի գումարները առայժմ կվերադարձվեն։ Մինչ նոր հանդիպում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել