Հոկտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում կայացավ Միհրան Ծառուկյանի «Սիրո կինո» խորագրով մենահամերգը: Լուսային գեղեցիկ շոու, պարային համարներ, անակնկալներ երգչի առաջին մենահամերգի ժամանակ: BlogNews.am-ը ներկայացնում է համերգի հետաքրքիր դրվագները:

«Չեք պատկերացնի, թե որքան երկար եմ պատրաստվել այս օրվան»,- այսպես ողջունեց հանդիսատեսին Միհրան Ծառուկյանը: Լեփ-լեցուն դահլիճը երգում էր երգչի հետ արդեն ծանոթ երգերը: Միհրանը համերգի ժամանակ ելույթ ունեցավ դուետներով: Պրոդյուսերը և բեմադրող ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, պարերը բեմադրել էին Վիկա Մարտիրոսյանը և Հովհաննես Սարգսյանը:  

Համերգի ամենատպավորիչ պահը Միհրանի ամուսնության առաջարկությունն էր Արփինե Գաբրիելյանին, որի մասին BlogNews.am-ն արդեն պատմել է:  

«Համերգին շատ երկար եմ պատրաստվել, անչափ ջերմ էր հանդիսատեսը: Սկզբում շատ հուզված էի, բայց հանդիսատեսի ջերմությունը տեսնելուց հետո հուզմունքս անցավ: Սովորաբար միշտ է այդպես լինում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր եկան և ինձ հետ իմ օրը տոն դարձրին»,- արդեն հետնաբեմում լրագրողների հետ զրույցում նշեց Միհրանը:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել