Ամերիկացի հայտնի երգչուհի Արիանա Գրանդեն, որը տեսանյութ է թողարկել Մայլի Սայրուսի և Լանա Դել Ռեյի հետ, կարող է չեղարկել իր շրջագայությունը: Երգչուհին երկրպագուներին բողոքել է ցավից, որը խանգարում է նրան բեմ բարձրանալ և երգել:

26-ամյա Արիանա Գրանդեն սոցիալական ցանցում պատմել է հիվանդության մասին: Նրա խոսքերով՝ ինքը չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ, և, հնարավոր է, որ համաշխարհային շրջագայությունը չեղարկվի:

«Ես ուղղակի ուժեղ ցավ եմ զգում և շոուի ընթացքում դժվարանում եմ շնչել: Ես պարզապես չգիտեմ, թե ինչ է կատարվում իմ մարմնի հետ, և ես դա պետք է պարզեմ»,- գրել է երգչուհին insta-stories-ում:

Գրանդեն հավելել է, որ երեք շաբաթ է, ինչ այդ վիճակում է՝ չնայած բուժմանն ու հանգստին: «Ես վախենում եմ, որ գուցե ստիպված լինեմ հետաձգել որոշ միջոցառումներ, և ես իսկապես հիասթափված եմ ու նյարդայնացած, որ ավելի քան երեք շաբաթ է չեմ կարողանում ապաքինվել»,- գրել է երգչուհին:

Ի դեպ, երգչուհին ավելի վաղ չեղարկել էր իր Sweetener շրջագայությունը՝ հաջակցություն նոր ալբոմի, քանի որ կրկին հիվանդացել էր անհարմար ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել