PanARMENIAN.Net-ը գրում է.
Google+ սոցցանցի 52.5 մլն օգտատերերի տվյալների նոր արտահոսքը պատճառ է հանդիսացել, որ Google կորպորացիան որոշի ավելի շուտ փակել սոցցանը՝ փակումը 2019-ի օգոստոսից տեղափոխելով 2019-ի ապրիլ: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Արտահոսքի պատճառ է հանդիսացել թերացումը ծրագրային թարմացված ապահովման մեջ, որը ներկայացվել է նոյեմբերին: Խոցելիությունը թույլ էր տալիս կողմնակի հավելվածներին օգտատերերի անունների, էլփոստի հասցեների, տարիքի մասին հարցումներ կատարել: Սխալը հնարավոր եղավ շտկել միայն 6 օրից, գրում է «Վեդոմոստին»:
Ընկերությունը պնդում է, որ ֆինանսական տվյալների, փաստաթղթերի համարների և գաղտնաբառերի արտահոսք չի եղել:
2018-ի ամռանը The Wall Street Journal-ը հայտնեց սոցցանցից օգտատերերի տվյալների մեծ արտահոսքի մասին: Ավելի ուշ Google կորպորացիան հաստատեց, որ խոսքը մոտ 500 000 աքաունթի մասին է: