Tert.am-ը գրում է․

Google Maps ծառայությունում Ռուսաստանի բոլոր ռազմական և ռազմավարական օբյեկտները հասանելի են դարձել առավելագույն լուծաչափով։ Այս մասին նախօրեին հայտնել է Defense Express հրատարակությունը։

«Այժմ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման տարբեր սիլոսներ, հրամանատարական կետեր, գաղտնի ուսումնամարզական հենակետեր և շատ այլ բաներ կարելի է ուսումնասիրել մեկ պիքսելում մոտ 0,5 մետր լուծաչափով»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ դրա շնորհիվ, օրինակ, հնարավոր է գնահատել ռուսական միակ ավիափոխադրող հածանավի՝ «Ադմիրալ Կուզնեցով»-ի վերանորոգման աշխատանքների առաջընթացը:



Մուրմանսկի մոտ գտնվող միջուկային զենքի պահեստավորման բազան



Նենոկսա փորձադաշտը, որտեղ պայթել է միջուկային ուժային համակարգով գաղտնի «Բուրևեստնիկ» գաղտնի հրթիռը



ՌԴ ՊՆ թռիչքային փորձարկման կենտրոնում հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչները



Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի դիրքը տիեզերքից


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել