«Սև ուրբաթ» կամ զեղչային հրաբուխ. այս օրվան առանձնահատուկ անհամբերությամբ սպասողների համար հրաշալի լուր ունենք։ Վաղվա խելահեղ զեղչերին միանում են նաև Rio-ում և Dalma Mall-ում գործող ֆրանսիական Lacoste բրենդի խանութ-սրահները։ Միայն մեկ օր՝ նոյեմբերի 23-ին, ողջ տեսականու վրա գործելու է  մինչև 40 տոկոս զեղչ, ու խանութներն աշխատելու են մինչ ուշ գիշեր։

Հարմարավետության, էլեգանտության, նրբաճաշակության ու որակի սիրահարների համար Lacoste-ում մշտապես հաճելի ու շահավետ առաջարկ կա։ Որպեսզի կողմնորոշվեք, ու զեղչերի օրը չանցկացնեք թափառելով, խանութ-սրահում ձեր փոխարեն արդեն մտածել ու առանձնացրել են ամենանորաձև look-երն ու այս ձմեռվա must have-ը։

Եթե չունեք ձմեռային վերնահագուստ, առաջինը կարող եք գնել բրդյա և բամբակյա սվիտերներ, բաճկոններ, կոշիկներ, տաբատներ, աքսեսուարներ։ Իսկ ահա առաջնային գնումներից հետո ժամանակն է  մտածելու  ապագայի մասին․ կարող եք գարնան համար նոր կեդեր գնել ու դրանք համադրել նորաոճ կաշվե պայուսակների և դրամապանակների հետ։

Շատերը Lacoste-ն ընկալում են որպես ընտանեկան բրենդ, ու դա պատահական չէ, քանի որ տարբերվող ու միաժամանակ ավանդական Lacoste-ին բնորոշ ոճով առանձնանում է հատկապես մանկական հավաքածուն, այնպես որ, շտապեք գնումների, քանի որ Lacoste-ում բոլորը կգտնեն իրենց նախասիրություններին համապատասխան ինչպես ազատ ոճի, այնպես էլ սպորտային հագուստների լայն ընտրանի:

Վերջում՝ այն մարդկանց համար, ովքեր չգիտեն, օրինակ, որ  «Սև ուրբաթ» կազմակերպելու ավանդույթը հաստատվել է դեռևս 19-րդ դարում: Թե ինչու սև՝ արտասահմանում իրենց բացատրությունն ունեն. այդ օրը բազմաթիվ խցանումներ են լինում, և վարորդների համար օրը «սև» է: Ասում են նաև, որ օրը «սև» է խանութների եկամուտների համար, քանի որ այդ օրվա եկամուտը մյուս օրերի համեմատ քիչ է լինում կամ չի լինում:

_H2A2540 copy_H2A2541 copy_H2A2544 copy_H2A2545 copy_H2A2546 copy_H2A2548 copy_H2A2554 copy_H2A2556 copy_H2A2558 copy_H2A2564 copy_H2A2569 copy_H2A2572 copy_H2A2575 copy_H2A2583 copy_H2A2585 copy_H2A2591 copy_H2A2604 copy_H2A2609 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսնակարները՝ Էլեն Գասպարյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել