Dalma Garden Mall-ում և Rio Mall-ում գործող ֆրանսիական Lacoste բրենդի խանութ-սրահները համալրվել են աշուն-ձմեռ նոր հավաքածուով: Ֆրանսիական բրենդն առաջարկում է անգամ ձմեռային սեզոնին հագնվել վառ և գունավոր։ Սրահից կարող եք ձեռք բերել բրդյա և բամբակյա սվիտերներ, բաճկոններ, կոշիկներ, տաբատներ, աքսեսուարներ, իսկ կանանց բաժինը համալրվել է նաև գեղեցիկ կաշվե պայուսակներով և դրամապանակներով: Նշենք նաև, որ ամսի 28-ին սրահում ցուցադրված տեսականին կարող եք ձեռք բերել 25% զեղչով:

Տեսականին աչքի է ընկնում իր հարմարավետությամբ, էլեգանտությամբ, նրբաճաշակությամբ և ամենակարևորը՝ որակով: Շուրջ 84 տարվա պատմություն ունեցող արդեն իսկ շատերի համար ընտանեկան բրենդ համարվող այս ապրանքանիշը ժամանակակից մարդուն հնարավորություն է տալիս ոչ միայն լինելու ուշադրության կենտրոնում, այլև վայելելու ֆրանսիական շունչը:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել