Նոյեմբերի 26-ին Dalma Garden Mall-ի 2-րդ հարկում պաշտոնապես բացվեց Lacoste ֆրանսիական խանութ-սրահը: Lacoste բրենդն այսօր թողարկում է ինչպես սպորտային և ազատ ոճի հագուստներ, աքսեսուարներ և կոշիկներ, այնպես էլ գեղեցիկ և հարմարավետ հավաքածու՝ ողջ ընտանիքի համար: Lacoste-ն մինչ այսօր հանդիսանում է որակյալ հագուստ նախընտրողների ամենասիրելի ապրանքանիշը: Շուրջ 84 տարվա պատմություն ունեցող, արդեն իսկ շատերի համար ընտանեկան բրենդ համարվող այս ապրանքանիշը ժամանակակից մարդուն հնարավորություն է տալիս ոչ միայն լինելու ուշադրության կենտրոնում, այլև վայելելու Ֆրանսիայի շունչը:
Երեկոյի հատուկ հյուրերն էին՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, ԱՊՀ տարածաշրջանում Lacoste-ի պաշտոնական ներկայացուցիչ Մուրադ Ակոլինը, Հայաստանում Lacoste ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ Արմինե Հովակիմյանը, ով էլ կտրեց կարմիր ժապավենը: Խաղարկվեցին 5, 10 տոկոս մշտական զեղչի քարտեր, իսկ գլխավոր մրցանակը 100.000 դրամ արժեղությամբ նվեր-քարտն էր: