Ձեզանից քչերը գիտեն, թե ով է ստեղծել Lacoste ապրանքանիշը, և ինչու է որպես տարբերանշան ընտրվել հենց կանաչ ալիգատորի պատկերը: Ապրանքանիշի հիմնադիրը հայտնի ֆրանսիացի թենիսիստ Ռենե Լակոստն է, ով իր առաջին մեծ հաղթանակը տարել է 1924թ.-ին French Open-ում, 17 տարեկան հասակում: 1923թ.-ին, երբ Ռենեն արդեն հայտնի էր, և շատերն էին նրա հաղթանակի վրա խաղադրույքներ կատարում, մի լրագրող, տեղեկանալով, որ Ռենե Լակոստի խաղի համար որպես խաղադրույք ալիգատորի կաշվից ճամպրուկ է գումարի փոխարեն կատարվել, նրան անվանակոչում է, ոչ ավել, ոչ պակաս, Ալիգատոր՝ դրանով իսկ փորձելով բնութագրել Ռենե Լակոստի բնավորության երկու կարևոր կողմերը՝ համառությունն ու համբերատարությունը: Սա այնքան է ոգևորում Լակոստին, որ նա պատվիրում է կոկորդիլոսի դիզայնով տարբերանշան, ու հենց այսօրվա բրենդի ալիգատորն առաջին անգամ հայտնվում է հենց նրա շապիկի վրա, որից էլ սկիզբ է առնում Lacoste ապրանքանիշի ստեղծման գաղափարը: IMG 1 copyIMG 22 copyIMG 5 copyԱվելի ուշ՝ 1933 թվականից, հագուստի յուրօրինակ նմուշներ ստեղծող Lacoste ընկերությունը փոքր ծավալները տարեցտարի ընդլայնում է՝ դառնալով ավելի մասսայական: Ապրանքանիշը մինչ օրս որակյալ հագուստ նախընտրողների համար անփոխարինելի ապրանքանիշ է: Lacoste-ն այսօր թողարկում է ինչպես սպորտային և ազատ ոճի հագուստներ, կոշիկներ և աքսեսուարներ, այնպես էլ լայֆ ուղղությամբ հատուկ հավաքածու, որը գեղեցիկ և հարմարավետ է ողջ ընտանիքի համար: Միգուցե սա է այն պատճառներից մեկը, որ շատերը Lacoste-ն ընկալում են որպես ընտանեկան բրենդ:

IMG 27 copyIMG 4 copyIMG 19 copyԻ դեպ՝ ֆրանսիական հանրահայտ Lacoste ապրանքանիշի հայաստանյան ներկայացուցչությունը Dalma Garden Mall-ում և Rio-ում գործող նորաբաց խանութ-սրահներում հայտարարել է նախատոնական 25 տոկոս զեղչ՝ ողջ տեսականու համար: Հարմարավետություն, էլեգանտություն, նրբաճաշակություն և որակ. թերևս այսպես կարելի է բնութագրել Lacoste բրենդի 2017-2018 թվականի նոր տեսականին: Ինչպես փաստում են նորաձևության գուրուները, ներկայացված տեսականին իրոք տարբերվող է և, ինչպես միշտ, անդավաճան Lacoste-ի ոճին, այնպես որ, նախատոնական գնումներ կատարելու համար կարող եք այցելել Lacoste-ի՝ Dalma Garden Mall-ում և Rio-ում գործող նորաբաց խանութ-սրահներ:

Lacoste. կյանքը հիասքանչ սպորտ է:

IMG 28 copyIMG 7 copyIMG 12 copyIMG 25 copyIMG 3 copy

IMG 2 copyIMG 16 copyIMG 30copy

Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել