Dalma Garden Mall-ում և Rio Mall-ում գործող ֆրանսիական հանրահայտ Lacoste բրենդի խանութ սրահները համալրվել են գարուն-ամառ 2018 նոր հավաքածույով: Վառ ու գունեղ տեսականին աչքի է ընկնում իր հարմարավետությամբ, էլեգանտությամբ, նրբաճաշակությամբ ու որակով: Ի դեպ, այս weekend-ը լի է անակնակլներով. միայն մեկ օր՝ հունիսի 10-ին, խանութ սրահներում հայտարարված է 30 տոկոս զեղչ, որը գործելու է ողջ տեսականու համար:

Նոր հավաքածուն համալրված է կանանց և տղամարդկան համար նախատեսված շապիկներով, մարզաշապիկներով, ջինսե և կիսադասական տաբատներով, վերնաշապիկներով, հարմարավետ կոշիկներով, քաղաքային և լողափնյա շորտերով և տարբեր աքսեսուարներով, սակայն ողջ հավաքածույում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պոլո շապիկների հարուստ և գունագեղ տեսականին: Նորություն է նաև հայտնի թենիսիստ Նովակ Ջոկովիչի անվան տեսականին, որը նախատեսված է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:

Տարբերվող ու միաժամանակ ավանդական Lacoste-ին բնորոշ ոճով առանձնանում է հատկապես մանկական ու ծովափնյա հավաքածուն: Ինքնատիպ են են նաև կանանց լիոնից վերնաշապիկները, կիսադասական պայուսակներն իրենց դրամապանակներով ու հատուկ թենիսի համար նախատեսված մարզահագուստը:

Lacoste խանութ-սրահներում տարբեր ճաշակի և ոճի մարդիկ կարող են գտնել իրենց նախասիրություններին համապատասխան ինչպես ազատ ոճի, այնպես էլ սպորտային հագուստների լայն ընտրանի: Մաղթում ենք հաճելի և շահավետ գնումներ:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Արշակ Ռոստոմյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել