Lacoste-ում ամանորյա զեղչերը մեկնարկել են։ Դեկտեմբերի 15-ից Dalma Mall-ում և Rio Mall-ում գործող ֆրանսիական Lacoste բրենդի խանութ-սրահներում գործելու է 40 տոկոս զեղչ՝ ողջ տեսականու վրա։

Lacoste-ի վառ ու գունեղ տեսականին աչքի է ընկնում իր հարմարավետությամբ, էլեգանտությամբ, նրբաճաշակությամբ ու որակով: Սրահից կարող եք ձեռք բերել բրդյա և բամբակյա սվիտերներ, բաճկոններ, կոշիկներ, տաբատներ, աքսեսուարներ։ Կլասիկ, կիսադասական ու սպորտային բաճկոններն առանձնանում են նաև իրենց յուրահատուկ գունային գամմայով։ Կանանց բաժինը համալրվել է նաև գեղեցիկ ու նորաոճ կաշվե պայուսակներով և դրամապանակներով:

Lacoste խանութ-սրահներում տարբեր ճաշակի և ոճի մարդիկ կարող են գտնել իրենց նախասիրություններին համապատասխան ինչպես ազատ ոճի, այնպես էլ սպորտային հագուստների լայն ընտրանի: Դե ինչ, շտապեք հաճելի ու շահավետ գնումների՝ թարմացնելով ձեր զգեստապահարանը։

h2a2609-copyh2a2554-copyh2a2569-copyh2a2564-copyh2a2544-copyh2a2572-copy (1)h2a2583-copyh2a9671-copyh2a9673-copyh2a9687-copyh2a9700-copyh2a9711-copyimg_7652-copyh2a2540-copyh2a2545-copy

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել