Երկու խոսք՝ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ նախկին զին. ծառայողների զին. գրքույկներում նշում կատարել/չկատարելու մասին։
Քանի որ արդեն շատերն են հարցնում՝ տեղյա՞կ եմ, թե ինչի՞ համար են էսօր հավաքվել ապրիլյանի մասնակիցները, պատասխանեմ էսպես. հա՛, տեղյակ եմ։
Էսօր մի խումբ երիտասարդներ հավաքվել ու բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով զին. գրքույկներում ավելացնել «2016թ․ ապրիլի 2-5-ը ՊԲ N զորամասի կազմում մասնակցել է մարտական գործողությունների՝ որպես ջոկի հրամանատար(օրինակ) » գրառումը։ Ակցիան կազմակերպել ա «Դիրքապահ. քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ը՝ արդեն շատերիս հայտնի Մանուել Մանուկյանի գլխավորությամբ։
Տղաների պահանջը կարելի ա բնական, օրինաչափ համարել, ԲԱՅՑ…պետք ա հիշել, որ միշտ հայտնվում են մարդիկ, ովքեր ուզում են առիթից օգտվել ու մի «քյար» ունենալ։ Ի՞նչ պիտի անի կառավարությունը։ Կառավարությունը պիտի լսի էս տղերքին, որ փողոց են փակում ու պահանջներ ներկայացնում, ինչից հետո պիտի զբաղվի խնդրի լուծմամբ։ Որպես սկիզբ՝ կառավարությունը պիտի գործի քայլերի ամենապարզ հերթականությամբ։ Որպես հուշում՝ գրեմ քայլերի՝ իմ պատկերացրած հերթականությունը.
1) Ճշտել՝ արդյո՞ք բոլորը գիտեն, որ «ապրիլյան պատերազմ» ասվածը իրավական առումով արժեք չունեցող արտահայտություն ա և արդյո՞ք տարբերում են «մարտական գործողությունների մասնակցություն» արտահայտությունը «մարտական հերթապահության իրականացում»-ից,
2) ճշտել, թե պահանջ ներկայացողները ՊԲ ո՞ր զորամասի զին. ծառայողներ են եղել և արդյո՞ք իրենց պաշտպանության տակ գտնվող դիրքերում ծավալվել են մարտական գործողություններ (արխիվներն ու թեմային քաջածանոթ մարդիկ՝ ձեզ օգնական),
3) Զտել մարտական գործողությունների իրական մասնակիցների շարքերը «ֆեյքերից» և վերականգնել արդարությունը,
4) Հրապարակել բոլոր նրանց անուններն, ովքեր, մարտական գործողությունների ծավալման վայրերից կիլոմետրերով հեռու լինելով, իրենց ներկայացրել են՝ որպես հերոսներ։
Էսքանը։ Դե, իսկ մնացածն արդեն իրե՛նք գիտեն։
Պարզ, արագ, արդյունավետ