Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Բելառուս երկկողմ հարաբերությունների կառուցման գործում նոր քայլ է: Այդ մասին Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է БЕЛТА-ն:

«Բելառուսը սպասում էր Ձեզ: Ձեր այցի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր: Շատ ենք խոսել Ադրբեջանի մասին»,- նշել է նա:

«Մեզ մոտ լավ հարաբերություններ են բոլոր ոլորտներում՝ և՛ առևտրատնտեսական, և՛ քաղաքական, և՛ ռազմական: Սակայն դեռ ձգտելու և այս  հարաբերություններին ավելացնելու բան կա»,- ասել է Լուկաշենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել