Թուրքիայի Հանրապետությունում այսօր նշում են hանրապետության հիմնադրման 95-րդ ամյակը։ 1923 թվականից այս կողմ հոկտեմբերի 29-ը Թուրքիայում ազգային (համապետական) գլխավոր տոնն է։ Տոնի կապակցությամբ նախատեսված են այցելություններ Անկարայում գտնվող Անըթքաբիր հուշահամալիը, որտեղ թաղված է հանրապետության հիմնադիր համարվող Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը։
Ստորև բերված նկարում պատկերված են Քահրամանմարաշ նահանգի (նախկինում՝ Մարաշ) գյուղերից մեկի դպրոցական աշակերտները հենց այսօր տոնը նշելիս։
Սակայն այսօրվա գլխավոր իրադարձությունը Ստամբուլի նոր՝ երրորդ օդանավակայանի բացումն է, որը պետք է դառնա, ըստ ուղևորների հոսքի (տարեկան մինչև 200 միլիոն), աշխարհում ամենամեծը։ Մինչև պաշտոնական բացման արարողությունը քննարկվող հիմնական հարցը հետևյալն է` ի՞նչ անուն է ստանալու օդանավակայանը։ Երկու ամենահավանական տարբերակներն են՝ Աբդուլ Համիդ 2-րդ և գործող նախագահ Էրդողան։ Մինչ երեկո կիմանանք, թեև ես հակված են կարծել, որ առաջին տարբերակն է լինելու։