Դիտարկում. 
✔️Չնայած Ելիսեյան պալատը նախապես հայտարարել էր, որ Մակրոնի այցը Հայաստան կկրի պաշտոնական բնույթ, այն կայացավ որպես աշխատանքային այց: 
Ըստ որոշ աղբյուրների՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցը նախատեսվում է հաջորդ տարի՝ 2019թ-ին: 
✔️Մի քանի օր առաջ ֆրանսիական և ռուսական ԶԼՄ-ները, իրենց աղբյուրների վրա հղումով, տարածում էին, որ Երևան պաշտոնական այցից հետո Մակրոնը կայցելի նաև Բաքու, որտեղ նախատեսվում էր պարեկային նավերի վաճառքի պայմանագրի կնքում և Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկում: Սակայն, ինչպես տեսանք, Մակրոնը չայցելեց Բաքու: Թե ո՞րն է այցի ձախողման պատճառները՝ հայաստանյան այցի աշխատանքային (ոչ պաշտոնական) բնույթը, գործարքի հետ կապված հնարավոր խնդիրները, թե այլ գործոններ, դեռ անհրաժեշտ է ուսումնասիրել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել