Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը Թուրքիայում կորած հայտնի լրագրող Ջամալ Խաաշկղիջի գործի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար կանչվել է հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Gazeteduvar-ը:

Խաաշկղիջին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրա մտերիմները նրա մասին  լուր չունեն: 

Խաաշկղիջիին կանչել են հյուպատոսարան, նրա ընկերուհին սպասել է մուտքի մոտ, սակայն լրագրողն այդպես էլ դուրս չի եկել: 

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանից պնդում են, որ լրագրողը դուրս է եկել շինության տարածքից, հետո նոր կորել: 

Ջամալ Խաաշկղիջին  The Washington Post-ի թղթակից է, և համարվում է սաուդացի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել