Տարածաշրջանում ջրային ռեսուրսների պակասն արդեն զգացվում է: Իրաքի պատմության մեջ առաջին անգամ Իրաքի ջրային տնտեսության նախարարությունը կոչ է արել ֆերմերներին մշակովի միամյա բույսեր չմշակել այս տարի, քանի որ երկրում առկա է ոռոգման ջրի խնդիր: Խոսքը մասնավորապես վերաբերում է եգիպտացորենին, ցորենին և բրնձին:

Ֆերմերները դուրս են եկել բողոքի, քանի որ Իրաքի կառավարությունը փաստացի նրանց տանում է սնանկացման: Ֆերմերներն իրենց բողոքի սլաքն ուղղում են դեպի Թուրքիա, ով ամբողջությամբ օգտագործում է ջրի պաշարները Տիգրիս և Եփրատ գետերից: Ֆերմերները փորձել են փակել Եփրատի վտակներից մեկը, որպեսզի բարձրանա մակարդակը և հարակից վարելահողերը ոռոգվեն, սակայն Իրաքի ոստիկանական ուժերն այն քանդել են:

Ավելացնեմ նաև, որ ոռոգման ջրի խնդիր առկա է Իրաքյան Քրդստանում, Սիրիայում, Թուրքիայի հարավարևելյան նահանգներում, իսկ խմելու ջրի խնդիրը մնում է օրհասական Սիրիայում և Իրաքյան Քրդստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել