Եվրախորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. կողմ՝ 573, դեմ՝ 50 և ձեռնպահ՝ 45:

ԵՄ օրենսդիր և ներկայացուցչական մարմնի կողմից համաձայնագրի վավերացումը բավական կարևոր է մի քանի առումով՝

1. Այն կարող է խթանել և արագացնել ԵՄ անդամների ազգային խորհրդարանների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացը, ինչն անհրաժեշտ է փաստաթղթի լիարժեք կիրարկման համար,
2. Ըստ էության, Եվրախորհրդարանի կողմից վավերացումը հստակ դրական մեսիջ է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում, 
3. Սա ևս մեկ քայլ է ՀՀ կողմից որդեգրված ինտեգրացիոն գործընթացների համադրման և փոխլրացման մոտեցման լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել