Պատմության մեջ այս օրը 1944թ. հունիսի 6-ին Երկրորդ աշխարհամարտի շրջանակներում սկսվեց կարևորագույն իրադարձություններից մեկը: Դաշնակիցների զորքերի հրամանատար գեներալ Դուայթ Էյզենհաուերի գլխավորությամբ սկսվեց «Օվերլորդ» գործողությունը: Գործողության շրջանակներում դաշնակիցների զորամիավորումները նավերով դուրս եկան Հյուսիսային Ֆրանսիայի (Նորմանդիա) ափ և բացվեց Երկրորդ ճակատը: Դեսանտային այդ գործողությունը խոշորագույնն է իր բնույթի մեջ` մարդկության պատմության համատեքստում: Ընդհանուր առմամբ ողջ գործողության շրջանում դաշնակիցների մոտ 3 միլիոն զինվոր է մասնակցել դեսանտային այդ գործողությանը: Գործողությունը իր հերթին բաղկացած էր երկու մասերից, որոնք ունեին իրենց անվանումները: Գործողության առաջին մասը կոչվում էր «Նեպտուն» (հունիսի 6-հուլիս): Այն ենթադրում էր դաշնակիցների զորամիավորումների բարեհաջող ափ դուրս գալը և մերձակա տարածքների գրավումը: Գործողության 2-րդ փուլը, որը կոչվում էր «Կոբրա», որն արդեն իրենից ենթադրում էր Ֆրանսիայի ամբողջական ազատագրում: Մեկ հատկանշական բան, դեսանտային գործողության շրջանակներում քննարկվում էր երկու տարբերակ: Կամ զորքերը դուրս էին գալիս Նորմանդիայում, կամ Պա Դե Կալե կոչվող հատվածում: Վերջիվերջո որոշում էր կայացվել հօգուտ Նորմանդիայի: Այս առումով դաշնակիցները կարողացել էին հմտորեն մոլորեցնել գերմանացիներին: Բանն այն է, որ դաշնակից երկրների հատուկ ծառայությունները կարողացել էին սեփական երկրներում գտնվող գերմանական հատուկ ծառայությունների աշխատակիցների «թեթև ձեռքի» օգնությամբ կեղծ տեղեկություններ հասցնել գերմական ռազմաքաղաքակն ղեկավարությանը: Այդ իսկ պատճառով գերմանացիները սպասում էին, որ դաշնակիցները ափ դուրս կգան Պա Դե Կալեյում, որը աշխարհագրորեն ավելի հարմար դիրք ուներ: Ընդհանուր առմամբ Օվերլոլդ գործողությունը իր բնույթով փայլուն իրականացված գործողություն էր և իր անշրջելի հետքը թողեց Հիտլերյան Գերմանիայի ջախջախման հարցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: