Ես միշտ հետևում եմ Վարդան Սարգսյանի հաղորդումներին միայն նրա համար, որ բավականին հետաքրքիր են, իսկ Վարդանը վիզ է դնում ցանկացած հաղորդման համար և այնպիսի տեղեր նկարահանումներ անում, որոնք և՛ վտանգավոր են, և՛ չբացահայտված:
Շատ աշխատասեր է և անում է որակով հաղորդումներ, իր հաղորդումներն էլ հեռուստատեսային իրականության մեջ լավագույնն են: Երևի այս հրապարակումից հետո շատերդ կասեք՝ դե լավ, գնում է, հանգստանում, գալիս, ինչ է անում որ: Գուցե ինչ-որ չափով էլ հանգստանում է, բայց նրա և ստեղծագործական կազմի ջանքերով արդյունքում դուք տեսնում եք հետաքրքիր հաղորդում: Հիշո՞ւմ եք, երբ այդքան տարված էիք հնդկական սերիալներով, ի՞նչ արեց Վարդանը։ Ձեր բոլոր սերիալային հնդիկ դերասանների հետ զրուցեց, ցույց տվեց նրանց կյանքը: Նա այսքանով չի սահմանափակվել։ Հետևելով նրա Ինստագրամի ակտիվությանը՝ պարզ է դառնում, որ այս անգամ էլ բավականին հետաքրքիր հաղորդում է սպասվում: Պարզվում է՝ Վարդանը հաղորդման շրջանակներում ապրել է վայրի ցեղերի հետ:
Նյութի աղբյուր՝ http://kritsik.blogspot.am/2018/02/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել