Aysor.am-ը գրում է.
Երեկվանից համացանցում շրջանառվում է բլոգերներից մեկի՝ Boomnews կայքից «ԿռիԾիկ»-ի քննադատությունն՝ ուղղված երգիչ, ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Տնից հեռու» հաղորդման հեղինակ, հաղորդավար Վարդան Սարգսյանին: Քննադատության հիմնական շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ երգիչը փորձում է սեփական անձը PR-ել՝ պարբերաբար ընդգծելով իր և հնդիկ դերասանուհի Ռաշամի Դեսայիի՝ (Տապասիա՝ «Մերժվածը» սերիալում) «ընկերական ու մի փոքր էլ ավելի» հարաբերությունների մասին:
«Քանի «Կոլխոզից մարդ չկա», երգիչ Վարդանը շարունակում է «գլուխ գովալ»». հենց այս հայտնի արտահայտության տողերով է վերնագրվել հրապարակումը:
Aysor.am-ի հետ զրույցում երգիչը նկատեց՝ իրեն չեն անհանգստացնում անհիմն քննադատությունները, ավելի շատ վրդովվում է հնդկական կինոշուկային ուղղված «կոլխոզ» արտահայտությունից:
«Վստահեցնում եմ՝ հնդկական կինոշուկան այնքան մեծ ու լուրջ է, որ այն համեմատել «կոլխոզի» հետ, չի կարելի: Դա խոսում է գրառման հեղինակի տգիտության մասին: Այդ բլոգերը դրանով առաջնահերթ վիրավորել է ոչ թե ինձ, այլ՝ հնդկական դերասանական աշխարհին: Հեղինակը, հավանաբար, երբևիցե այնտեղ չի եղել, այդ պատճառով էլ չի պատկերացնում, թե ինչ ահռելի կինոընկերության հետ գործ ունի, իր ասած «կոլխոզը» միլիարդից ավելի հեռուստադիտող ունի աշխարհի տարբեր անկյուններում: Մաղթում եմ, որ ինքն էլ հայտնվի այդ «կոլխոզում» ու դառնա նրանց մի մասնիկը: Այդկերպ, նա պահանջարկ ունեցող և կայացած մարդ կլինի… Ինչ վերաբերում է իմ PR-ին, ապա ինձ համար իմ ու Ռաշամիի շփման մեջ գլուխ գովելու ոչինչ չկա: Այն բոլոր դերասանների հետ եմ լավ հարաբերությունների մեջ, որոնց հետ հանդիպել ու հարցազրույց եմ արել: Եվ ասեմ՝ ինձ ոգևորեց այն փաստը, որ այդ գրառման տակ իմ հասցեին գրված որևէ վատ մեկնաբանություն չտեսա», - նշեց Վարդան Սարգսյանը:
Անդրադառնալով բլոգերի դիտարկմանը, որ իր՝«Աղջիկները շատ տարբեր են» երգի տեսահոլովակում հնդկուհու ներկայությունը մեկ վայրկյան էլ չի տևում, պատասխանեց.
«Տեսահոլովակի համար գրված սցենարում հենց այդպես էր գրված, քանի որ ի սկզբանե էլ ասվել է՝ տեսահոլովակի իմաստը ոչ թե Ռաշամին էր, այլ այն, որ հերոսն աղջիկ ընտրելու ճանապարհի ամենավերջում է գտնում իր հերոսուհուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։