Blognews.am-ն արդեն պատմել է «Տնից հեռու» հաղորդման նոր եթերաշրջանի մասին. այս անգամ Վարդանը ուղևորվել էր Աֆրիկա և ապրում էր վայրի ցեղերի հետ նույն հարկի տակ: Ինչպես նա նշել էր մեզ հետ զրույցում, բավականին վտանգավոր է եղել, քանի որ ցեղերն ամեն րոպե կարող էին հարձակվել:

Նոր եթերաշրջանը բազում հետաքրքիր բացահայտումներով է լինելու, հաղորդման ժամանակ կցուցադրվեն այնպիսի վայրեր, որոնք հայկական հեռուստատեսության պատմության մեջ առաջին անգամ են եթերում լինելու: Այս ամենի և ավելի հետաքրքիր դրվագների մասին՝ այսօր ԱTV-ի եթերում, ժամը՝ 23:45-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել