Մոտ վեց ամիս թիմային աշխատանքի արդյունքում այսօր նորացված Թումանյանի «Ջազզվեն» իր այցելուներին ներկայանում է մոդեռն և հայկական դիզայնով, թարմացված մենյույով և հարմարավետ ինտերիերով: «Ջազզվեի» բրենդինգի հիմքում Թումանյանի հեքիաթների հայտնի հերոսուհիներն են` Անուշը, Թամարը և Գոհարը: Ի դեպ՝ այս կոնցեպտը հետագայում փոխանցվելու է «Ջազզվե» սրճարանի մյուս սրահներին: BlogNews.am-ի հետ զրույցում նախագծի ստեղծագործական թիմի ղեկավար Սամվել Մինասյանը և «Ջազզվե» հոլդինգի գլխավոր տնօրեն Արմեն Պետրոսյանը մանրամասներ են պատմել գաղափարի, իրագործման, մեծ թիմի և, իհարկե, հաճախորդների համար հարմարավետություն ստեղծելու մասին:
«Այս ամենն իրագործելու համար մեծ թիմ է ձևավորվել, որոնց մտքերի և գաղափարների փոխանակության շնորհիվ էլ ստացել ենք «Ջազզվեի» նորացված տեսքը, որն արդեն հասանելի է մեր հաճախորդների համար: Մեր դիզայներների թիմը` Տիգրան Համալբաշյանը (ինտերիեր դիզայներ), Նոնա Իսաջանյանը (գրաֆիկ դիզայներ) և Վիլյամ Կարապետյանը (գրաֆիկ դիզայներ), մշակել են սրճարանի ամբողջ կոնցեպտը` հաշվի առնելով յուրաքանչյուր մանրուք»,- նշում է նախագծի ստեղծագործական թիմի ղեկավար Սամվել Մինասյանը։
«Ջազզվեի» բրենդինգի հիմքում Թումանյանի հերոսուհիներն են`Անուշը, Թամարը և Գոհարը, որոնց պատկերները կարելի է տեսնել «Ջազզվե» սուրճերի վրա: Սրճարանն առաջարկում է նաև հայկական սուրճի նվեր-տուփեր, որում կան երեք տեսակի սուրճ և բաժակներ:
«Այն ժամանակ, երբ մենք ստեղծում էինք մեր սուրճը և մտածում դիզայնի մասին, արդյունքում եկանք նրան, որ մեր ապրանքանիշը կապենք Թումանյանի հետ: Թումանյանը շատ էր սիրում սուրճ, նույնիսկ լեգենդ կա, որ սուրճ բառը հորինել է Հովհաննես Թումանյանը Ղազարոս Աղայանի հետ միասին սուրճ խմելիս: Բացի այդ՝ «Ջազզվե» սրճարաններից երկու գլխավորները գտնվում են Թումանյան փողոցի վրա: Այնուհետ մեր սուրճի տուփերի վրա պատկերեցինք մեր պատկերացրած հերոսուհիներին»,- նշում է Սամվել Մինասյանը և հավելում, որ տուփերն առկա են նաև խանութներում:
«Ջազզվե» հոլդինգի գլխավոր տնօրեն Արմեն Պետրոսյանը կարևորում է, որ, բացի սուրճ խմելուց, սրճարանի այցելուներն այլ հետաքրքիր զբաղմունք էլ ունենան. «Ժամանակը գնում է առաջ, և պետք է մրցավազքի հետ համահունչ լինեն նաև կոնցեպտուալ փոփոխությունները: Մենք մեր նորացված սրճարանը ներկայացնում ենք նոր դիզայներական լուծումներով, մենյույով և հարմարավետ ինտերիերով: Այցելուների համար հարմար կլինի անցկացնել առավոտները և երեկոները մեր բազմազան սրահներում։ Հուսով եմ` մեր ջանքերը կգնահատվեն մեր այցելուների կողմից»:
Նշենք, որ «Ջազզվե» սրճարանի տարածքը մեծացել է և ստացել վերանդայի հատված, որը փակված է ապակիներով: Բարը տեղափոխվել է սրճարանի կենտրոն և բաժանվել հատվածների: Առաջին հատվածում պատրաստվում է ավազի վրա սուրճը, որը թույլ է տալիս հաճախորդներին մասնակից լինելու այդ ամբողջ ընթացքին, երկրորդում ներկայացված է քաղցրավենիքի և խմիչքի տեսականին, երրորդն էլ գինիների պահարանն է, որի ապակին պատրաստված է բացառապես սրճարանի համար: Վիփ զոնաները դուրս են եկել, փոխարենն ավելացել են փափուկ գոտիները, և յուրաքանչյուր հաճախորդ կարող է գտնել իր ճաշակին համապատասխան հատված: Սրճարանում կա կանաչ զոնա, որը ձևավորված է ամբողջությամբ բնական բույսերով, ինչը սրահի ինտերիերի մի մասն է դարձել:
«Թումանյանի «Ջազզվեն» դարձել է ավելի երիտասարդական վայր, և սրճարանում տեղադրված երկու մեծ մոնիտորները կրելու են ինտերակտիվ բնույթ: Այս ամենն օգտագործվելու է նաև ժամանցային միջոցառումներ կազմակերպելու համար»,- ավելացնում է Սամվելը։
Իսկ մեր դիտարկմանը` ինչ է մնացել սրճարանում հին «Ջազզվեից»` Արմեն Պետրոսյանը նշեց. «Սրճարանում կա մի հատված, որտեղ ներկայացված են մեր հին բոլոր պահպանված ջազզվեները, մեր հին ժամացույցները. փորձել ենք ամեն դեպքում փոքրիկ լուծումով պահպանել «Ջազզվեի» հին շունչը»:
Սրճարանի ճաշացանկում էլ են փոփոխություններ եղել. մենյուն ունի երեք գիծ` հայկական, հիմնական և իտալական: Փոխվել է մենյուի արտաքնային տեսքը, դարձել ավելի կոմպակտ և մատչելի օգտագործման համար: Մենյուի վրա կրկին պատկերված է Թումանյանի հերսուհիներից մեկի պատմության դիզայներական լուծումը. «Մենք անցել ենք ձմեռային մենյուի, ավելացել է իտալական խոհանոցից մի քանի ուտեստ Պիետրո Գառաֆոյի կողմից, ով մեկ ամիս մնաց մեզ մոտ և մեր խոհարարներին սովորեցրեց իտալական խոհանոցից մի քանի գաղտնիքներ»,- ավելացնում է Սամվելը:
Սրճարանի ճաշացանկում էլ է փոփոխություններ եղել. մենյուն ունի երեք գիծ`հայկական, հիմնական և իտալական: Փոխվել է մենյուի արտաքնային տեսքը դարձել ավելի կոմպակտ և մատչելի օգտագործման համար: Մենյուի վրա կրկին պատկերված է Թումանյանի հորսուհիններից մեկի պատմության դիզայներական լուծումը. «Մենք անցել ենք ձմեռային մենյուի, ավելացել է Իտալական խոհանոցից մի քանի ուտեստ Պիետրո Գառաֆոն կողմից, ով մեկ ամիս մնաց մեզ մոտ և մեր խոհարարներին սովորեցրեց իտալական խոհանոցից մի քանի գաղտնիքները»,- ավելացնում է Սամվելը:
«Մենք փոխել ենք Ջազզվեի կոնցեպտը, որի համար շնորհակալ եմ այն մեծ թիմին, ով այս ամիսների ընթացքում աշխատել է: Ուզում եմ հատուկ նշել մեր դիզայներներ Տիգրան Համալբաշյանին, Նոնա Իսաջանյանին և Վիլյամ Կարապետյանին, ովքեր մշակել են «Ջազզվեի» ամբողջ կոնցեպտը, փոխել ենք մեր անձնակազմի արտահագուստը, որն էլ մեր դիզայներների և Անահիտ Սիմոնյանի համատեղ աշխատանքի արդյունքն է, Հրաչ Քեշիշյանին, ով օգնել է դիզայներին և մասնակցել խոհանոցի նոր ուտեստների ստեղծմանը, «Ջազզվեի» ողջ անձնակազմին, նրանց, ովքեր այլևս մեզ մոտ չեն աշխատում, և այն մարդկանց, ովքեր շարունակում են լինել մեր թիմի կազմում: Ես շնորհակալ եմ նրանց, որ օրուգիշեր ջանք չխնայելով նպատեցին, որ այսօր մենք ընդունենք նորացված «Ջազզվեի» առաջին այցելուներին»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։