Ֆուտբոլային կրքերը հասել են իրենց գագաթնակետին. Ռուսաստանում երեկ մեկնարկել է համաշխարհային սպորտային իրադարձությունը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մունդիալը մեկ ամիս շարունակ միլիոնավոր ֆուտբոլասերների էկրաններին գամված է պահելու: Թիմերի մրցապայքարին հնարավոր է հետևել ոչ միայն տանը: Քաղաքի կոլորիտային սրճարաններից մեկը՝ «Ջազզվե»-ն, ևս միացել է սպորտային իրադարձությանն ու հարմարավետ միջավայր ու տրամադրող մթնոլորտ ստեղծել՝ ֆուտբոլային ամենասպասված հանդիպումները լիարժեք վայելելու համար:
«Ջազզվե»-ն իր կոնցեպտով սպորտային ասոցիացիաներ չունի, սակայն, հաշվի առնելով մեր բազմաթիվ հաճախորդների մեկնաբանությունները, օնլայն և օֆլայն տիրույթում նրանց արձագանքները, այս մեկ ամսվա ընթացքում մեզ մոտ կազմակերպվելու են ֆուտբոլային երեկոներ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց «Ջազզվե» սրճարանների ցանցի մարքեթինգ մենեջեր Ռուբեն Խաչատրյանը:
Սրճարանում հոգացել են այն ամենի մասին, ինչը պետք է ֆուտբոլասերներին: Օպերայի «Ջազզվե»-ում, օրինակ, տեղադրվել են թվով 40 հեռուստացույցներ: Հնարավոր է նաև տեղում խաղադրույքներ իրականացնել. «Ի դեպ՝ հեռուստացույցերն ու սեղանները դասավորված են այնպես, որ յուրաքանչյուր հաճախորդի համար հարմար լինի դիտել հանդիպումները: Բոլորին հրավիրում ենք միասին վայելելու ֆուտբոլային հանդիպումները»:
Ի դեպ՝ «Ջազզվե»-ում թարմացվել է նաև մենյուն: Ամառային մենյուում փոփոխվել է ոչ միայն դիզայնը, այլև ավելացվել են վրացական, եվրոպական ուտեստներ, թարմացվել է պաղպաղակների ու աղանդերների տեսականին. «Պետք է նշեմ, որ «Ջազզվե»-ն պահպանում է իր ավանդական տեսականին, և թարմացումները չեն ազդում մեր մշտական հաճախորդների վրա: Նախորդ թարմացման ժամանակ ավելացան իտալական ուտեստներ: Մեր հրավերով «Ջազզվե» այցելեց սիցիլիացի խոհարար Պիետրո Գարաֆոն, ով իր գաղտնիքներով կիսվեց մեր խոհարարների հետ: Նոր, թարմացված մենյուում պահպանել ենք նաև իտալական տեսականին»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:
Առաջիկայում «Ջազզվե»-ն իր սպառողներին ներկայանալու է նոր առաջարկներով, մասնավորապես՝ քաղցր բամբակով, լցնովի պաղպաղակով և սրճաղացով: «Ջազզվե Օպերա»-ի երկու սրահների մեջտեղում գործելու է առանձին տաղավար, որտեղ վաճառվելու է նշված տեսականին:
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի