«Ջազզվե» սրճարանային ցանցը Պահքի մեջ գտնվողներին առաջարկում է հատուկ մենյու, որի ուտեստները կարելի է համտեսել բացառապես «Ջազզվե» սրճարանների ցանցում:
Սրճարանների ցանցի խոհարար Արթուր Խաչատրյանը, ով արդեն տասը տարի խոհարարական փորձ ունի, առաջարկում է սրճարանի այցելուներին յուրօրինակ և համեղ ուտեստներ. «Պահքի մեջ գտնվող մարդիկ հաճախ խուսափում են սրճարաններ այցելելուց, քանի որ շատերը չունեն Պահքի համար նախատեսված ուտեստներ: Մենք առաջարկում ենք քինուա՝ ավոկադոյով, հնդկաձավար՝ ֆրանսիական թանձրուկով, բլղուր՝ բանջարեղենով, ինչպես նաև աղանդերի մեծ տեսականի:
Ի դեպ՝ նշենք, որ փետրվարի 14-ին անակնկալներ են սպավում նաև սիրահարներին, ովքեր կայցելեն «Ջազզվե» սրճարանների ցանց. «Սիրահար զույգերին սպասում են ռոմանտիկ ընթրիք և անակնկալ նվերներ»,- եզրափակեց Արթուրը: