ԶԼՄ-ներից մեկի տաղավարում Լուլուն չափազանց ուշագրավ խոստովանութուն է արել. մեկնաբանելով եկեղեցու շուրջ տեղի ունեցողը՝ հայտարարել է.«ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը»:

Իրականում Լուլուն շատ մեծ հարված է  հասցրել ՔՊ-ին. իշխող ուժի պատգամավոորները, մեկնաբանելով եկեղեցու դեմ կատարվողը, շարունակ պնդում են, թե հոգևորականների նկատմամբ իրականացվող  հետապնդումները կրում են բացառապես ոչ քաղաքական բնույթ, և իշխանությունները որևիցե կերպ ուժային կառույցներին պատվեր չեն իջեցնում ու չեն հրահանգում՝ ինչ է պետք անել. այդ կառույցներն իբր իրենք են որոշում ինչ անել, որ հոգևորականների հետևից գնալ, ինչ գործեր հարուցել և այլն:

Լուլուն փաստացի խոստովանում է, որ ԱԱԾ-ն Նիկոլի ձեռքի խաղալիքն է, օգտագործելիքը, որ վերածվել է ՔՊ-ին ընդդիմախոսողներին հետապնդելու կույր գործիքի: Ասել կուզի՝ ՔՊ-ականների պնդումները Լուլուն հօդս է ցնդեցրել՝ պատռելով այդ քաղաքական ուժի դիմակը:

Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգը խոչընդոտելուն, որի  համար Լուլուն մեղադրել է եկեղեցուն, ապա նման մեղադրանքները նոր չեն, ու նկատենք, որ ոչ մեկի համար գաղտնիք էլ չէ, թե իրականում ինչու են ընկել հոգևորականների հետևից և ում պատվերով: Փաշազադեն Նիկոլի վզին կոնկրետ դրել է ուխլեշել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել