Դեկտեմբերի վերջերին կանխվել է «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող անձի մուտքը Հայաստան։ Առիթներ եղել են նշելու, որ Հարավային Կովկասը աստիճանաբար էլ ավելի է փոխկապակցվում մերձավորարևելյան զարգացումների հետ։ Հարցն ակտուալանում է այն առումով, որ Սիրիայում հաստատվող խաղաղության գործընթացի այս փուլում ԻՊ խմբավորման ահաբեկչական խմբերը կարող են ակտիվանալ այլ տարածաշրջաններում։ Հարավկովկասյան տարածաշրջան ահաբեկիչների ներթափանցման ուղիները հիմնականում Վրաստանն ու Ադրբեջանն են։ Հայտնի է, որ սիրիական ռազմական գործողություններին մասնակցում էին նաև ահաբեկչական խմբեր Ադրբեջանից և Վրաստանից, որոնք հիմա հարկադրաբար լքում են Մերձավոր Արևելքը և տեղափոխվում մեր տարածաշրջան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: