Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը 'վիճելի' և'տեսական' է.
Հարցի առնչությամբ պետք է առանձնացնել երկու կարևոր հանգամանք. Նախ` նշեմ, որ Իսրայելի պետական-քաղաքական համակարգում կան բավական բարձրաստիճան շրջանակներ, որոնք ներկայացնում են ադրբեջանական լոբբինգն Իսրայելում կամ սերտորեն համագործակցում են ադ լոբբինգի հետ. Նախարար Լիբերմանը այդ շրջանակների առաջատար ներկայացուցիչներից մեկն է, ով զգալի դերակատարում ունի Իսրայել-Ադրբեջան համագործակցության զարգացման գործում. Այնպես որ, Լիբերմանի մոտեցումը միանգամայն սպասելի է. Պատահական չէ, որ Լիբերմանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պայմանավորում է Ադրբեջանի հետ Իսրայելի ունեցած հարաբերությունների կարևորմամբ.
Մյուս կողմից, նշեմ, որ Իսրայելի պետական-քաղաքական էլիտայում կան շրջանակներ, որոնք հրապարակայնորեն հայտարարում են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության ու Իսրայել պետության պատրաստակամության մասին.
Երկրորդ` Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացման հանգամանքը թուրք-ադրբեջանական տանդեմը ձգտում է շահարկել` խոչընդոտելու հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացումը` արհեստականորեն կապելով այն ցեղասպանության ճանաչման խնդրով.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել