Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը ձևավորում են նշյալ երկրների սփյուռքի համայնքների միջև համագործակցության եռակողմ նոր ձևաչափ. Հիշեցնեմ, որ վերջին տարիներին լուրջ զարգացում է ապրում Իսրայել-Հունաստան-Կիպրոս եռակողմ առանցքը, որտեղ կողմերը պայմանավորվել են ի թիվս քաղաքական-տարածաշրջանային, տնտեսական, պաշտպանական ոլորտների, գործակցել նաև սփյուռքի համայնքների միջև.
Արդեն բազմիցս անդրադարձել եմ Իսրայել-Հունաստան-Կիպրոս առանցքին ու դրա կարևորությանը, այդ ձևաչափում Հայաստանի ներգրավվածության հնարավորությունների ու անհրաժեշտության հարցերին. Հայաստանի համար Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով գործակցությունը որակապես նոր հնարավորություններ է բացում նաև զարգացնելու երկխոսությունն ու գործակցությունը հրեական և հայկական համայնքների միջև, որտեղ ունենք ավելի շուտ լուրջ խնդիրներ, քան արդյունքներ. Սա լավ առիթ է նաև ներազդելու հրեական ու ադրբեջանական համայնքների միջև ներկայիս սերտ համագործակցության ու լոբբիստական գործունեության տրամաբանության վրա.
Մի խոսքով, շատ գովելի նախաձեռնություն!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել