Հաշվի առնելով հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացման ընթացիկ միտումները՝ ակնկալվում է հարավկովկասյան ուղղությամբ Իրանի դերակատարության ընդլայնման հնարավորություն։ Կարծում եմ՝ հայկական կողմը պետք է հնարավորինս ճկուն դիվանագիտական մոտեցումներ դրսևորի, որի արդյունքում հայ-իսրայելական համագործակցությունը կդիտարկվի ոչ թե ի հակադրություն, այլ ի համադրություն հայ-իրանական փոխգործակցության։ Նման տրամաբանությունը հնարավորություն է տալիս հայկական կողմին մեծացնելու Հայաստանի տարածաշրջանային կշիռը թե՛ Իրանի, թե՛ Իսրայելի տեսանկյունից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: