ԱՄՆ Միչիգան նահանգը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը։ Սա թվով 8-րդ նահանգն է, որ ճանաչում է ԼՂՀ անկախությունը, մինչդեռ ցեղասպանության փաստը ԱՄՆ-ում համարյա բոլոր նահանգները ճանաչել են՝ բացառությամբ հավաքական պետության։ Ի՞նչ է սա նշանակում։ Նախ՝ այս հարցով զբաղվում են ԱՄՆ հայ դատի լոբբիստներն ու հանձնակատարները։ Եվ շատ կարևոր է, որ դաշնակցության մեջ վերջապես փոխվել են պետության կամ պետականության մասին պատկերացումների առաջնահերթություններն, ու արդեն աշխատանքներ են տարվում Արցախի Հանրապետությունը ճանաչելու ուղղությամբ։ Տեսեք, իրականում բնական է, որ ԱՄՆ-ն մինչ հարցի լուծումը ո՛չ ցեղասպանությունն է ճանաչելու, ո՛չ էլ Արցախի Հանրապետությունը, սակայն այսպիսի փոքրիկ դետալները շատ կարևոր են ինչ-որ իքս փուլում հաջողության հասնելու համար։ Ի վերջո, ինչպես յուրաքանչյուր հարաբերություններում, այնպես էլ քաղաքական հարթության մեջ շատ հաճախ հարցերը լուծվում են անձնական կապերի ու ջանքերի շնորհիվ, իսկ հայ լոբբին այնտեղ իսկապես ազդեցիկ է, պարզապես աշխատանքի հանդեպ շեշտադրումներն են տարբեր։ Ասել է թե՝ այնքան էլ ճիշտ չեն աշխատում։ Եվ ուրեմն՝ ժամանակն է այդ սխալն ուղղելու ու Արցախի հարցը կարևորելու։ Հայաստանն էլ իր հերթին պետք է արագացնի Արցախի միջազգային ճանաչումը, որի համար այսօր մեր դիվանագիտությունը, կարծես թե, հնարավոր ամեն ինչ անում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: