«Որ Տաճկահայաստանում տեղի ունեցած կոտորածը եղել է ցարի կառավարության հավանությամբ եւ աջակցությամբ, դրանում ոչ մի կասկած չկա. փաստերն իրենք են խոսում... Տրապիզոնի ռուս հյուպատոսը կոպտաբար մերժեց կոտորածի ժամանակ իր հովանավորության տակ առնել ապաստան խնդրող հայերին՝ ասելով. «Դուք արժանի եք»: Կարինում կոտորածը սկսվում է ռուս հյուպատոսի Շաքիր փաշայի մոտից դուրս գալուց մի քանի րոպե հետո. իսկ մինչ այդ նույն հյուպատոսը գիշերները միշտ Շաքիրի հետ էր անցկացնում: Իսկ Վանի ռուս հյուպատոսը ամենալիրբ կերպով հայտնում է. «Եթե Ռուսիո մեջ հայերն այդպես ապստամբեին, մենք թուրքերից ավելի խիստ կվարվեինք»: Բավարար չե՞ն սրանք, չե՞ն հաստատում, որ սուլթանի կառավարությունը խրախուսվել եւ մինչեւ իսկ աջակցվել է»:
«ԴՐՕՇԱԿ» 1896 թ.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: