Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, տարբեր հարթակներում ակտիվորեն համագործակցում է ԵՄ-ի հետ:
Միատոն քաղաքական ուղեծիր ունեցող ուժերի կողմից բազմիցս բարձրաձայնվել է Եվրոպական Միությանը անդամագրվելու և պրոռուսական ուղղությունը մերժելու մասին:

Տնտեսական տեսանկյունից բազմիցս շեշտվել է 170 մլն-անոց շուկայի կարևորության մասին: Տնտեսական կոալիցիաների շրջանակներում գլոբալ առումով Հայաստանը կարող է դիտարկել երեք ուղղվածություն՝ ԵՏՄ, որում Հայաստանը գտնվում է ներկայումս, Մերձավոր Արևելք և ԵՄ: Վերջին երկուսի վերաբերյալ հստակ գնահատական էր տվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ում կարծիքով՝ Մերձավոր Արևելքը չունի սեփական տնտեսական մեգապրոյեկտը, իսկ ԵՄ-ում տնտեսական լիարժեք անդամության առումով չեն սպասում ոչ միայն Հայաստանին, այլ նաև անգամ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրներին, որոնց շարքում են Մոլդավան, Ուկրաինան և Վրաստանը:

Այստեղ կարող են հարցեր առաջանալ, թե ինչու այդ դեպքում չի դիտարկվել թեկուզ և հստակ տնտեսական մեգաստրատեգիա չունեցող Մերձավոր Արևելքը: Այս թեզը նույնպես չունի զարգանալու միտում, քանի որ ԵՄ Արևելյան գործընկերության վերանայված քաղաքականության փաստաթղթում բառացի գրված է. «Արեւելյան գործընկերությունը Եվրամիության անդամության ճանապարհ և երաշխիք չէ»:

Փաստացի, ստեղծված իրավիճակում ԵԱՏՄ-ն դարձել է «ամենահարմար» միությունը, որտեղ հանգրվանել է Հայաստանը վերջին տարիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել