Սեփական հանրությանը կենդանի թիրախ դարձրած ադրբեջանական ղեկավարությունը նախօրեի կրակոցով ևս մեկ անգամ հաստատեց ահաբեկիչներին զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ փաստերի մեջ սեփական մեղավորությունը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը արդեն պետք է չակերտներով նշվի, քանզի այն ձևով լեգալ իշխանություն է, իսկ բովանդակությամբ` ահաբեկչական կազմակերպություն: Բացի այն, որ դիվանագիտական չվերթները օգտագործում են իսլամիստներին զենք-զինամթերքով մատակարարելու համար, նաև սեփական հանրությանն է դարձնում կենդանի թիրախ:
Ամիսներ առաջ լուսանկարներ տարածվեցին համացանցում, որ ադրբեջանական զինուժի հրետանին տեղակայել են սահմանամերձ գյուղերում, մասնավորապես` լուսանկարներից երևում էր, որ հրետանին տեղակայված էր բնակելի տան ետնաբակում (բախչայում): Սա նշանակում է, որ հրետանու կիրառելուց հետո այդ կետը դառնում է թիրախային, որին մերձ գտնվում են բնակելի տներ: Այդպիսի մի փորձ էլ արվեց նախօրեին, որի պատասխան հարվածը անդառնալի եղավ ադրբեջանական կողմի համար:
Ադրբեջանական իշխանությունները միջազգային սկանդալի կիզակետում հայտնվելու ու ահաբեկչական կազմակերպություններին սատար կանգնելու խարանից ձերբազատվելու համար կրկին լարում են սահմանը ու իրենք լավ գիտեն պատասխանի ուժգնությունն էլ, հետևանքների խորությունն էլ: Ուստի այժմ պետք էր որ աշխարհը խոսեր ոչ թե ահաբեկիչներին սատարելու, այլ խաղաղ բնակչի զոհվելու մասին, ուստի կազմակերպում է սադրանք:
Ժողովրդական խոսք կա՝ «Երբ կատվի գլուխը «քոր» է գալիս, պոչը քսում է հովվի մահակին»: