Ադրբեջանում օրենքները գործում են ըստ անհրաժեշտության կամ ըստ Ալիևի կամքի: Եթե Լապշինին Բելառուսից տանում են Ադրբեջան մարտաֆիլմի սցենարներով ու բեմականացմամբ, ապա Սոլովյովի՝ Բաքու այցելությունը և Իլհամի հետ հանդիպումը այս տեսանկյունից Ադրբեջանի ինքնափչացման դրսևորում է: Սոլովյովի Արցախի հարցի և Ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանը Բաքվում լավագույնս տեղյակ են, սակայն ոչ միայն չեն ձերբակալում, չեն խարազանում, այլ նաև հարգում, պատվում ու ճանապարհում են: Էնպես որ, սև ցուցակ, անցանկալի անձ, Արցախ այցելածների հետապնդում և նմանատիպ շոուների բեմականացումը չի վրիպում ոչ մեկի աչքից, այդ թվում՝ հենց Ադրբեջանի ներսում: Բոլորի համար պարզ է թե ով ով է այս տարածաշրջանում:
(Ստեղ են ասել՝ նավթդ կտրեմ, կինքնաոչնչանաս, այ բակտերիա):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1629698930403874
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել