Ադրբեջանի ՊՆ-ն, ի պատասխան Արցախի ՊՆ-ի այն հայտարարության, թե Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է Spike հակատանկային կառավարվող «արկեր», պատասխանել է, որ Ադրբեջանն իրավունք ունի իր ողջ արսենալն օգտագործելու:
Ինչ խոսք, ուժեղ տղերք են հավաքված ադրբեջանական ՊՆ-ում:
Միանգամից երևում է, որ հայտարարություն անողները տաքգլուխներ են, ու գործ ունենք տղայական պատասխանի հետ, այլ ոչ թե մի ամբողջ երկրի պաշտպանական գերատեսչության: Այսինքն՝ ստացվում է, որ այս պատասխանով ադրբեջանական կողմը չի հերքում իր կողմից կիրառված զինատեսակի օգտագործման մասին տեղեկությունը, ավելին՝ հպարտորեն հոխորտում է: Այս արձագանքին մի հասկանալի լեզու գոյություն ունի՝ ապտակ, ինչը որ հետևողականորեն անում է հայ զինվորականը:
Ադրբեջանական ՊՆ-ում նման հայտարարություններ անելու մասնագետներ են հավաքված՝ անպատասխանատու, գեղի կլուբի մակարդակի ու էժանագին. դա փաստ է:
Օրինակ՝ այդ հայտարարության առնչությամբ, եթե տեսանելի ապագայում Մեհրիբանի ամուսնուն հարց տան Վիենայի, Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների ֆորմատի մեջ, կմկմալու է օկուպացիայի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հոգնեցնող թեզերը: Այլ կերպ եթե ասենք, Ադրբեջանի ՊՆ-ն «քաշում ա իրա շեֆին»:
Մենք էլ մեր կողմից տեղյակ պահենք Ադրբեջանի ՊՆ-ին, որ ողջ արսենալը չեք հասցնի կիրառել, այն կպայթի հենց ձեր անգարներում:
Այ եթե Ադրբեջանի ՊՆ-ն լիներ սահմանին շատ ավելի մոտ, քան հիմա է, նման կերպ պատասխան չէին տա: Եթե հրանոթների «դզոտները» լինեին ոչ թե խաղաղ բնակիչների բոստաններում, այլ ՊՆ-ի հետնաբակում, այդ ժամանակ նման հայտարարություն չէին անի:
Իսկ ողջ արսենալի պահով քմծիծաղով պատասխանում ենք՝ Մինգեչաուրի ջրամբարի մոտ Զեյնաբ Խանլարովային «բոդրուշի» կանգնացրեք, իսկ Մեհրիբանին էլ՝ նավթահորերի մոտ դիրքի ավագ, նոր խոսեք ողջ արսենալից: