ԵԽԽՎ իտալացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեի նկատմամբ Միլանի դատարանը գործ է բացել Ադրբեջանից խոշոր գումարների ստացման կապակցությամբ: Խոսվում է մինչև 10 միլիոն եվրո կաշառքի ստացման մասին:
Հիշեցնենք, որ Լուկա Վոլոնտեն բազմիցս մեղադրվել է ադրբեջանական նավթոտ եվրոներով կաշառվելու մեջ, որի դիմաց նա իր ունեցած լծակներով պետք է աջակցեր ադրբեջանցի պատվիրակներին: Նշենք, որ Վոլոնտեն նաև եղել է ԵԽԽՎ ամենախոշոր խմբակցության՝ ԵԺԿ ղեկավար:
Դատական քաշքշուքների մեջ է նաև տխրահռչալ Միլիցա Մարկովիչը: Հիշենք, որ Միլիցան «միլիցայություն» էր արել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հրապարակման վերաբերյալ: Նա մեղադրվում է կողմնակալ զեկույց հրապարակելու համար ստացած ադրբեջանական կաշառքների համար:
Փողի մոլուցքը միգուցե գայթակղիչ է, բայց դա անսպառ չէ: Ադրբեջանի այս արջի ծառայությունների թեկուզ միլիոնավոր թվաբանության, սակայն միևնույն ժամանակ էժանության մասին հասկանում են եվրոպաներում: Ադրբեջանին դիտարկում են որպես լավ կաթնատու կովի, կթում են, օգտվում են գումարներից, այնուհետև հայտնվում են մի իրավիճակում, որ անհրաժեշտություն է առաջանում ազատվելու Ադրբեջան կոչվող այդ կղանքից: