Վանաձորի ավագանիների քվեարկության առաջին իսկ րոպեներից արդեն իսկ պարզ էր, թե ինչի է գնում իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը: Վանաձորը անհասկանալի կերպով ունի այն քաղաքապետը, որին վանաձորցիների մեծ մասը, ըստ երևույթին, ձայն չեն տվել: Երեք ոչ իշխանական ուժերի կողմից ստորագրված համագործակցության հռչակագրով հայտարարեցինք, որ սատարելու ենք միասնական թեկնածուին, սակայն սեփական ստորագրությունը դրժած 4 ավագանիների շնորհիվ Վանաձորում պատկերն այլ է: Այսօր Մամիկոն Ասլանյանի երդման արարողությանը, ինչպես որ նախկինում հայտարարել էինք քննարկումների արդյունքում, ԲՀԿ խմբակցության ավագանիներ Հրանտ Մարգարյանը, Այծեմնիկ Օհանյանը և Դավիթ Հակոբյանը ևս որոշել և չեն մասնակցել: ԲՀԿ-ն մնում է իր խոստումներին և պայմանավորվածություններին անդավաճան:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/1221356701267838?notif_t=close_friend_activity¬if_id=1476697877449799
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



