Շնորհավորում եմ Հայ մամուլի օրվա կապակցությամբ:
Մամուլի դերն ու նշանակությունը քաղաքական-հասարակական գործընթացներում չափազանց կարևոր է:
1794 թվականի այս օրը Մադրասում լույս տեսած «Ազդարար» պարբերականից մինչ օրս մեր մամուլն անդադար շարունակում է զարգանալ և իրականացնել իր թիվ մեկ առաքելությունը` տեղեկատվություն մատուցելը:
Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին իսկ շրջանից մամուլը՝ որպես ժողովրդավարության, տեղեկատվության և բազմակարծության դրոշը կրող առաջամարտիկ, գտնվում է բոլոր իրադարձությունների կենտրոնում՝ Արցախյան պատերազմը հենց մարտի դաշտից լուսաբանելիս մինչև հասարակական հնչեղություն ունեցող իրադարձություններ:
Հայ մամուլի նվիրյալները մեծ կարևորությամբ են մոտենում իրենց առաքելությանը` հաճախ անձնական կյանքն ու ժամանակը մղելով երկրորդական պլան` քաջ գիտակցելով, որ հայկական մամուլը գտնվում է քաղաքացու ամենօրյա ուշադրության առանցքում:
Կարևոր հանգամանք` բազմամյա փորձ ունեցող, իրենց գործի արհեստավարժներ հանդիսացող ավագ սերնդի լրագրողների կողքին շատ են բազմաշնորհ, նոր ու համարձակ հայացքներով առաջնորդվող երիտասարդ լրագրողները, որոնց չի կաշկանդում ավագների ստեղծած հնի վրա կառուցել սեփական նորը:
Կրկին ու կրկին շնորհավորելով Հայ մամուլի օրվա կապակցությամբ` իմ գործընկերներին մաղթում եմ անաչառ լուսաբանում, տարակարծության և ժողովրդավարության սկզբունքներին համահունչ գործելաոճ, համարձակ և գրագետ լուսաբանում:
Թող ձեզ երբեք չլքի այն գիտակցումը, որ հասարակությունը պետությանը կապող ամենակարևոր օղակներից եք:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցութան քարտուղար
Վահե Էնֆիաջյան