Ոմանք՝ հիմնականում հակահայկական քարոզչություն իրականացնողները, պնդում էին, որ ազգի մեջ պակասել է միասնականությունը, պայքարը, վճռականությունն ու ուժեղին բնորոշ մնացած գծերը:
Սակայն, բոլորս ականատեսը եղանք, որ այն չի պակասել. առանց ուղղորդման, առանց քարոզչության մենք կրկին դարձանք միասնական՝ դարձանք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն:
Միասնականությունը հենց այդպես է լինում, վճռականությունը հենց այդպես է դրսևորվում, հայրենիքը հենց այդպես են պաշտպանում:
Կարելի է ժամեր շարունակ խոսել մեր անկոտրում ոգու մասին, կարելի է անսահման օրինակներ բերել, որ մենք կգնանք այնքան, որքան պետք է:
Բայց հիմա, մենք ապրում են մի ժամանակաշրջանում, երբ ինքներս ենք կերտողները մեր պատմության լավագույն էջերի:
Հպարտ եմ, որ ապրում եմ այս ժամանակաշրջանում, հպարտ եմ, որ նորանկախ Հայաստանի սերունդն այսպիսինն է, հպարտ եմ, որ յուրաքանչյուր օր ու ակնթարթ պարծանքով ենք խոսում մեր հերոսների մասին:
Հերոսներ, որոնք իրենց կյանքը տալով անմահացան, հերոսներ, որոնք մարմնավորում են մեր ժողովրդի այն զավակին, ով հայրենիքը վեր է դասում իր անձից:
Շնորհավոր եմ հաղթանակներ կերտող մեր ազգին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/1073658286037681?notif_t=close_friend_activity¬if_id=1462774109221004
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել